Powered By Blogger

суббота, 25 ноября 2017 г.

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Կյանք: Բա՞ռ է սա, թե՞ մի խորը իմաստ պարունակող երևույթ: Կարո՞ղ եք պատասխանել հարցիս: Իհարկե՝  ոչ: Ասեմ՝ թե ինչու: Կյանքը  ընթացք է, որի մասին ցանկացածը չի կարող խորհել: Մարդ կա, որ դա ընդունում է որպես բառ, մարդ էլ կա, այն գիտակցում է իբրև  անեզր սահման : Երկուսն էլ ճիշտ են, քանի որ յուրաքանչյուրի կարծիքը իր համար ճիշտ է և դրան դեմ դուրս գալը ուղղակի անիմաստ է: Դե, ըստ իս, կյանքը մի մեծ, շա՜տ մեծ, աննկրագրելի մեծ խորություն  է, որ ինչքան էլ փորձես  բացել նրա գաղտնիքը, միևնույն է,  չես կարողանա, որովհետև...: Այս հարցի պատասխանը ինքս էլ չունեմ: 
 Հիմա եկենք մի քիչ մտածենք նրա լավ և վատ, ուրախ և տխուր կողմերի մասին: Դե,  լավ և ուրախ կողմերը կարող ենք չքննարկել, քանի որ այն փաստը, որ մենք ապրում ենք, արդեն իսկ շատ ուրախալի  է և լավ: Մտածենք կյանքի վատ կողմերի մասին: Գլխավոր վատ կողմը՝ անհավասարությունն է: Մարդկանց անհավասարության պատճառով տարբեր երկրներում լինում են ինքնասպանություններ: Որոշներին կարելի է ամեն ինչ, իսկ մնացյալին՝  ոչինչ: Մեկը կարող է մեկ րոպեում աշխատել այնքան գումար, որքան մյուսը մի քանի օրում: Մեկը կարող է վարել 100 և ավելի կմ/ժ արագությամբ, դա էլ այն դեպքում, որ արագությունը չպետք է գերազանցվի 60 կմ/ժ-ը: Իսկ երբ մյուսի տրված արագությունը  գերազանցի ընդամենը 1 կմ/ժ-ով, անմիջապես կտուգանվի: Այդպիսի անհավասարության պատճառը հարուստների, նախագահների, պատգամավորների արտոնություններն են: Ուզում եմ, որ  լինի հավասարություն, բայց վստահ եմ, որ նույնիսկ աշխարհն էլ դեմ դուրս գա անհավասարությանը, միևնույն է,  հաղթելն անհնար է: Դե, հուսով եմ բոլորդ էլ հասկացաք, թե ինչո՞ւ: 

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Մարդկանց տարբերում են՝  չար և բարի, սակայն չեն հասկանում, որ մարդիկ ոչ չար են, ոչ էլ՝ բարի: Մարդիկ սովորական են: Ասեմ՝ ինչպես են սովորական: Յուրաքանչյուր մարդու մեջ էլ կան բարության և չարության կաթիլներ: Որոշների մոտ գերակշռում է բարությունը, իսկ որոշների մոտ՝ չարությունը: Դու պետք է ընտրես, թե որով առաջնորդվես: Երբ մարդը անում է լավ արարքներ, մարդիկ դա ընդունում են որպես սովորական երևույթ, սակայն երբ բարությունը վերածվում է չարության, դա ոչ ճիշտ  երևույթ է, բոլորը սկսում են փնովել, սակայն նրանք չեն հասկանում, որ իրենց անուշադրությամբ են տվյալ մարդուն մղել չարության: Մարդիկ չար կամ բարի չեն լինում: Մի դրդեք մարդուն  չարություն գործել, քանի որ այն մարդը, ով միշտ բարություն է անում, կարող է փոխվել:

понедельник, 13 ноября 2017 г.

Ակնթարթներ, որ երբեք չեն մոռացվի

Ակնթարթները շատ են, սակայն ոչ բոլորն են կարևորվում և հիշվում: Դրանցից մեկը հիմա կպատմեմ  ձեզ, այն հիշում եմ, կարելի է ասել,  անգիր, գրեթե ամեն մի ակնթարթը: Առաջին օրը պետք է դպրոց հասնեինք վաղ առավոտյան, դրա համար էլ մեկ ժամ շուտ եմ արթնացել: Հայրս ու մայրս մորաքրոջս հետ միասին ինձ ուղեկցում էին դպրոց: Դպրոցին արդեն ծանոթ էի, ինչպես նաև ծանոթ էի դասղեկիս:

четверг, 26 октября 2017 г.

Աշխարհի ստեղծողն ու քանդողը լեզուն է

Մարդիկ շատ են խոսում, որոշները մտածում են, իսկ որոշները առանց մտածելու են խոսում: Մարդիկ իրենց խոսքով կարողանում են ստեղծել ընկերություններ, որոշները նաև ընտանիքներ: Այդ բոլորը միասին վերցված ստացվում է աշխարհ, որը մեծ դժվարությամբ է ստեղծվում, լինում է միասնականություն: Միասնականությունը և այս ամենը միասին ստեղծում են աշխարհը, որը մարդկանց կարեկիցն է, բարեկամը,հարազատը, այն կարող է օգնել նրանց, ինչու չէ նաև փրկել, հոգ տանել նրանց մասին և այնքան բաներ անել, որ եթե սկսեմ թվարկել, այլևս չեմ ավարտի:

среда, 25 октября 2017 г.

Վերջին տերևը

Վերջին տերևը, դա հետաքրքիր և շատ գեղեցիկ բառակապակցություն է, այն կարող է ինչպես աշնան սկզիբը խորհրդանշել, այդպես էլ ձմռանը, հիմնավորեմ ՝ աշնան սկիզբը — բոլոր տերևները թափել են, գունափոխվել, ամենատգեղ ծառի վրա, բակի ամենածերում մնացել է մեկ տերև և այն դանդաղ․․․ ընկնելով դիպչում է սառը և չորացած սրածայր խոտին, միանալով իր ընկերներին և զգալով սառը և չոր քամին կամաց․․․կամաց չորանալով ցույց տալիս, որ եկել է աշունը։

Ուսուցիչ, ով փոխեց մտքերս

Իմ մոտ կա մի քանի այդպիսի դեպք, օրինակ մինչև վեցերորդ դասարանը ես սիրում էի Ինֆորմատիկա, բայց երբ մենք սկսեցինք անցնել ինֆորմատիկա առարկան, ես մեղմ ասած զզվեցի այդ առարկայից ։ Բայց ես մինչև Մխիթար Սեբաստացու դպրոց գալը նույնպես սիրում էի Հայոց լեզու առարկան և միշտ մասնակցում տարբեր միջոցառումների ու դասի առաջադրանքը միշտ կատարում։

понедельник, 23 октября 2017 г.

Չեն մոտենում նպատակին, առանց որևէ ծրագրի

Մարդիկ ունենում տարբեր ծրագրեր,որոնց իրագործման համար նույնիսկ կյանքը կզոհեն: Մարդիկ անմտածված քայել են անում, որոնց պատճառով էլ թանկ են վճարում: Նպատակին հասնելու պատճառով մարդիկ կորցնում են իրենց բարեկամներին, հարազատներին և այլոց, շատ են ափսոսում, սակայն վերադարձնելն անհնար է:

Լավ է աչքով կույր լինել, քան՝ մտքով

 Մարդիկ խոսում են, մտածում, քննարկում տարբեր թեմաներ, փորձում իրենց վեհ պահել: Քանզի կան մարդիկ, որոնք կանգնում են ընկերների հետ, մասնակցում են տարբեր զրույցների, սակայն շատ հաճախ, երբ զրույցը գիտական թեմայով է՝ նրանք լռում են, քանի որ չեն սովորում չեն կարդում ու չեն այցելում դպրոց:

Առաջ մտածիր, հետո խոսիր

Երեք ընկեր էին, ովքեր միշտ իրար հետ էին, թե դասերի ժամանակ, թե ընդմիջումներին, և թե բակում, մի խոսքով ասաց ամենուր: Նրանք կռիվներին միշտ միասին էին, ու իրենց միասնականության շնորհիվ կարողանում էին ամեն ինչի դեմ պայքարել: Սակայն նրանցից մեկը շատ էր սիրում խոսել առանց մտածելու, որի շնորհիվ շատ էին վիճում:

Ճշմարտության գինը

Մի երեխա տանը մենակ մնալով, անզգուշորեն կոտրում է ծաղկամանը: Հայրը գաղտնի տեսախցիկով տեսնում է, թե ինչպես է երեխան կոտրում ծաղկամանը: Ցանկանում է ստուգել, թե որքանով է ճշմարտախոս երեխան: Կնոջ հետ վերադառնում է տուն և հարցնում որդուն.
-Ո՞վ է կոտրել ծաղկամանը:

Մարրդու կյանքի ժամերը

Մարդիկ չեն ուզում ապրել: Ունեն շատ պատճառներ, որոնցից մեկը պետության կառավարիչն է, և պետության կարգավիճակը: Մարդիկ չեն ուզում ապրել իրենց երկրում, ու չունեն գումար, որպեսզի հեռանան երկրից: Նրանք ափսոսում են իրենց ապրած վայրկյանները: Դա ավելի վատ է, քանի որ նրանք հիասթափվում են ամեն ինչից:

Տանը մենակ

Կան երեխաներ, ովքեր երազում են մնալ տանը մենակ, որպեսզի խաղան շա՜տ խաղեր  և անցկացնեն լավ ժամանց: Սակայն նրանք չեն մտածում, որ բացի հաճույքներից կարող են պատահել նաև դժբախտություններ: Հուսով եմ իմ հետ չի պատահի և ոչ միայն իմ, բայց զգուշավորությունը լավ բան է:

Եթե ունենայի ժամանակի մեքենա

Գրեթե բոլորը երազում են ունենալ ժամանակի մեքենա: Ես էլ ունեմ նման երազանք և միշտ կփորձեմ ի կատար ածել այն: Ժամանակի մեքենան կօգնի ինձ ավելի լավ հասկանալ մեր պատմական իրադարձությունները:

Ընկերությունն իմ պատկերացմամբ

Ընկերությունը բոլորը հասկանում են ուղղակի շփում, սակայն դա այդպես չէ: Ընկերությունն այն է, որ կարողանում ես մեկ-մեկու վստահել, բացել գաղտնիքներդ և գիտես, որ նա ոչ ոքի չի պատմի դա: Ներկայիս ընկերությունները կազմվում են տարբեր սոցիալական ցանցերի միջոցով, որին ես այդքան էլ համամիտ չեմ:

Բնության հրաշքը

Արևը ծագեց, լուսնյակն էլ չկա,
Բոլորն են արթուն, բոլորն են ուրախ,
Էլ չկա քուն, չկա մթություն,
Չկա լռություն, չկա տխրություն:

Մարդիկ են շարժուն, արևն է շարժում,
Մարդիկ աշխատում ու չեն մոռանում,
Որ էլի կգա մի լուռ տխրություն,
Ու կգա լուսին, քնի հետ միասին:

Կրկնվում է նույնը, իր լուռ տխրությամբ,
Ժամեր անց՝ նույնիսկ մեծ ուրախությամբ:
Աշխատում են ու չեն մոռանում,
Որ ապագայում կա լուռ ուրախություն:

Լավագույն ընկերություն

Ընկերություն, մի բառ է, որով կարելի է ներկացանել մի քանի իմաստ արտահայտող բաներ: Բարիություն, շփում, անշահ մտերմություն և նույնիսկ հարազատություն: Ընկերները մի քանի տեսակի են լինում, օր.՝ կա սովորական ընկերություն, որտեղ շփումը իսկական չէ, իրարից գաղտնիքներ ունեն, շփումնել անշահ չէ: Կա ընկերության նորմալ տեսակ, որը միայն իրար հետ խաղալու համար է:

Անկեղծանամ ու ասեմ

Անկեղծանամ և փորձեմ ձեզ ասել այն ամենը ինչը պահում եմ գաղտնի, միայն իմ մտքում: Բնավորությանս գծերը շատ են, տարբեր մարդկանց հետ տարբեր են: Ես սիրում եմ անել գաղտնի գործեր, թե ընկերներիս, թե ուսուցիչների հետ: Սիրում եմ խաղալ համակարգչային խաղեր, բայց ոչ թե միայնակ, այլ որևէ կերպով (օր.՝ Skype-ով) միանում եմ մոտիկ ընկերոջս Վիրաբի հետ և նրահետ խաղում եմ:

Ուսուցիչ, ով փոխեց մտքերս

Ուսուցիչները շատ են, սակայն ոչ բոլորն են կարողանում մտնել աշակերտի դրության մեջ, հասկանալ նրան, օգնել դժվարությունների դեպքում: Չորրորդ դասարանում չէի սիրում Հայոց Լեզու առարկան, սակայն գերազանց էի և դասարանում ամենալավն էի սովորում: Մի ուսուցիչ եկավ, ով մեզ դասավանդում էր Հայոց լեզու: Նա օգնում էր ինձ, սիրում, ամեն անգամ սխալվելու դեպքում չէր բարկանում, այլ օգնում և ուղղում: Նրա շնորհիվ սկսեցի սիրել այդ առարկան:

Անհնարը հնարավոր է ցանկության դեպքում

Մարդիկ անում են շատ գործեր, օր.՝ շատերը ստեղծում են գործիքներ, ստեղծում են ինչ ուզեն, միայն պետք է ցանկություն ունենալ: Ըստ ինձ մարդիկ ստեղծելու են ժամանակի մեքենա, թռչելու սարք, որը մարդուն կոգնի շարժվել 200 կմ/ժ արագությամբ, այն էլ օդով:

Շատ լսիր,քիչ խոսա

Մի դասընկեր ունեի, ով միշտ ընդհատում էր ուսուցչին և ինքն ասում պատասխանը: Ոչ բոլորն էին նրան սիրոում: Նա հաճախ սխալվում էր, սակայն ուսուցիչները նրան ոչինչ չէին ասում: Երկու տարի անց մի նոր ուսուցիչ եկավ, ով մեզ պետք է տար ֆիզիկա: Այդ տղան ֆիզիկա էր պարապում և մեզնից շատ գիտեր:

Մարդկություն

Մարդիկ օգնում են մեկը մյուսին: Ես փորձում եմ գումար տալ աղքատներին, մուրացկաններին, փորձում եմ օգնել տատիկներին տարբեր գործերում:
Մի քանի օր առաջ տեսա մի մարդու, ով անցել էր փողոցը, և մի տղայի, որը ուզում էր անցնել: Տղայի կողքին կար մի տատիկ,ով քայլում էր մեծ դժվարությամբ: 

Լավ է աչքով կույր լինել, քան՝ մտքով

Մարդիկ խոսում են, մտածում, քննարկում տարբեր թեմաներ, փորձում իրենց վեհ պահել: Քանզի կան մարդիկ, որոնք կանգնում են ընկերների հետ, մասնակցում են տարբեր զրույցների, սակայն շատ հաճախ, երբ զրույցը գիտական թեմայով է՝ նրանք լռում են, քանի որ չեն սովորում չեն կարդում ու չեն այցելում դպրոց: 

Ժամանակի շունչը

Ժամանկը փոխում է մեր կյանքը, ապագան և ներկան: Ստիպում է մոռանալ անցյալը, փորձում է բուժել վերքերը, սակայն հանդիպում են վերքեր, որոնք բուժելն անհնար է: Ժամանակն է պարգևում ուրախությունը, տխրությունը, հեռացնում մեզնից հարազատներին, բերում նոր ընկերներ, ծանոթություններ:

Բարության ուժը

Աշխարհում երկու գլխավոր երևույթները բարությունն ու չարությունն են: Ըստ ինձ բարությունն է աշխարհի գոյատևելու միակ հնարավորությունը: Բարին պայքարում է չարի դեմ և փորձում է այնպես անել, որ մարդիկ բարեկեցիկ կյանքով, ուտեն միայն լավ ուտելիքներ և ունենան նորմալ աշխատանք: Չարը անում է ճիշտ հակառակը: Օր.՝ զրկում է մարդկանց աշխատանքից, թունավորում է ուտելիքները և այլն: 

Ջրի բերածը, ջուրն էլ կտանի...

Կյանքում պատահում են շատ դեպքեր: Կան շատ ծույլ մարդիկ, որոնք չեն ցանկանում մատը մատին տալ և փորձում են ամեն ինչ անել հեշտ տարբերակով: Կար մի մարդ, ով չաշխատելով ուներ շատ գումար, սակայն ոչ ոք չգիտեր նրա գաղտնիքը: Նա մտածում էր, որ ամենակարող է և ամեն ինչ կարող է գնել գումարով:

Առաջ մտածիր,հետո խոսիր. Պատմություն II

Երեք ընկեր էին, ովքեր միշտ իրար հետ էին, թե դասերի ժամանակ, թե ընդմիջումներին, և թե բակում, մի խոսքով ասաց ամենուր: Նրանք կռիվներին միշտ միասին էին, ու իրենց միասնականության շնորհիվ կարողանում էին ամեն ինչի դեմ պայքարել: Սակայն նրանցից մեկը շատ էր սիրում խոսել առանց մտածելու, որի պատճառով շատ էին վիճում: Մեկ անգամ էլ այդ տղան կատակով վիրավորեց նրանց երկուսի ծնողներին, պատճառաբանելով, որ կատակ է: