Powered By Blogger

суббота, 25 ноября 2017 г.

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Կյանք: Բա՞ռ է սա, թե՞ մի խորը իմաստ պարունակող երևույթ: Կարո՞ղ եք պատասխանել հարցիս: Իհարկե՝  ոչ: Ասեմ՝ թե ինչու: Կյանքը  ընթացք է, որի մասին ցանկացածը չի կարող խորհել: Մարդ կա, որ դա ընդունում է որպես բառ, մարդ էլ կա, այն գիտակցում է իբրև  անեզր սահման : Երկուսն էլ ճիշտ են, քանի որ յուրաքանչյուրի կարծիքը իր համար ճիշտ է և դրան դեմ դուրս գալը ուղղակի անիմաստ է: Դե, ըստ իս, կյանքը մի մեծ, շա՜տ մեծ, աննկրագրելի մեծ խորություն  է, որ ինչքան էլ փորձես  բացել նրա գաղտնիքը, միևնույն է,  չես կարողանա, որովհետև...: Այս հարցի պատասխանը ինքս էլ չունեմ: 
 Հիմա եկենք մի քիչ մտածենք նրա լավ և վատ, ուրախ և տխուր կողմերի մասին: Դե,  լավ և ուրախ կողմերը կարող ենք չքննարկել, քանի որ այն փաստը, որ մենք ապրում ենք, արդեն իսկ շատ ուրախալի  է և լավ: Մտածենք կյանքի վատ կողմերի մասին: Գլխավոր վատ կողմը՝ անհավասարությունն է: Մարդկանց անհավասարության պատճառով տարբեր երկրներում լինում են ինքնասպանություններ: Որոշներին կարելի է ամեն ինչ, իսկ մնացյալին՝  ոչինչ: Մեկը կարող է մեկ րոպեում աշխատել այնքան գումար, որքան մյուսը մի քանի օրում: Մեկը կարող է վարել 100 և ավելի կմ/ժ արագությամբ, դա էլ այն դեպքում, որ արագությունը չպետք է գերազանցվի 60 կմ/ժ-ը: Իսկ երբ մյուսի տրված արագությունը  գերազանցի ընդամենը 1 կմ/ժ-ով, անմիջապես կտուգանվի: Այդպիսի անհավասարության պատճառը հարուստների, նախագահների, պատգամավորների արտոնություններն են: Ուզում եմ, որ  լինի հավասարություն, բայց վստահ եմ, որ նույնիսկ աշխարհն էլ դեմ դուրս գա անհավասարությանը, միևնույն է,  հաղթելն անհնար է: Դե, հուսով եմ բոլորդ էլ հասկացաք, թե ինչո՞ւ: 

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Մարդկանց տարբերում են՝  չար և բարի, սակայն չեն հասկանում, որ մարդիկ ոչ չար են, ոչ էլ՝ բարի: Մարդիկ սովորական են: Ասեմ՝ ինչպես են սովորական: Յուրաքանչյուր մարդու մեջ էլ կան բարության և չարության կաթիլներ: Որոշների մոտ գերակշռում է բարությունը, իսկ որոշների մոտ՝ չարությունը: Դու պետք է ընտրես, թե որով առաջնորդվես: Երբ մարդը անում է լավ արարքներ, մարդիկ դա ընդունում են որպես սովորական երևույթ, սակայն երբ բարությունը վերածվում է չարության, դա ոչ ճիշտ  երևույթ է, բոլորը սկսում են փնովել, սակայն նրանք չեն հասկանում, որ իրենց անուշադրությամբ են տվյալ մարդուն մղել չարության: Մարդիկ չար կամ բարի չեն լինում: Մի դրդեք մարդուն  չարություն գործել, քանի որ այն մարդը, ով միշտ բարություն է անում, կարող է փոխվել:

понедельник, 13 ноября 2017 г.

Ակնթարթներ, որ երբեք չեն մոռացվի

Ակնթարթները շատ են, սակայն ոչ բոլորն են կարևորվում և հիշվում: Դրանցից մեկը հիմա կպատմեմ  ձեզ, այն հիշում եմ, կարելի է ասել,  անգիր, գրեթե ամեն մի ակնթարթը: Առաջին օրը պետք է դպրոց հասնեինք վաղ առավոտյան, դրա համար էլ մեկ ժամ շուտ եմ արթնացել: Հայրս ու մայրս մորաքրոջս հետ միասին ինձ ուղեկցում էին դպրոց: Դպրոցին արդեն ծանոթ էի, ինչպես նաև ծանոթ էի դասղեկիս: