Powered By Blogger

понедельник, 13 ноября 2017 г.

Ակնթարթներ, որ երբեք չեն մոռացվի

Ակնթարթները շատ են, սակայն ոչ բոլորն են կարևորվում և հիշվում: Դրանցից մեկը հիմա կպատմեմ  ձեզ, այն հիշում եմ, կարելի է ասել,  անգիր, գրեթե ամեն մի ակնթարթը: Առաջին օրը պետք է դպրոց հասնեինք վաղ առավոտյան, դրա համար էլ մեկ ժամ շուտ եմ արթնացել: Հայրս ու մայրս մորաքրոջս հետ միասին ինձ ուղեկցում էին դպրոց: Դպրոցին արդեն ծանոթ էի, ինչպես նաև ծանոթ էի դասղեկիս:
 Հասանք դասարանԾնողներիս ասացիոր սպասեն ինձ մինչև դասերի ավարտըՍակայն նրանք գնացել էին շատ շուտքանի որ գործեր ունեինԱռաջին ընկերս Վարդանն էրում հետ մինչև հիմա լավ ընկերներ ենքՄինչ օրս հիշում եմթե ինչպես էր ընկեր Մերին մեզ բացատրում կանոններըսովորեցնում էր, թե ինչպե՞ս պետք է  աշխատել էլեկտրոնային գրատախտակով, ինչպե՞ս  օգտվել համակարգչից և այլնԱռաջին ծրագիրը հենց այդ օրը ուսումնասիրեցինքդա Paint ծրագիրն էր, որը ստեղծված էր նկարելու համար: Այնուհետև դուրս եկանք դպրոցից, ու ես նկատցի, որ ծնողներս այդտեղ չէին, շատ նեղվեցի, սակայն հետո հասկացա, որ ընկերներիս  հետ անցնում է ուրախ և առաջին դասընկերներիս հետ սպասեցինք ծնողներիս: Եկան բոլորիս ծնողները՝  գրեթե միաժամանակ: Ես տխուր էի: Հիմա կհարցնեք,  թե ինչո՞ւ: Տխուր էի, քանի որ հեռանում էի դպրոցից մեկ օրով: Ձանձրալի էր այդքան սպասելը: Համարյա 1ժամ սպասել եմ մինչև նորից հասնեմ դպրոց:

Комментариев нет:

Отправить комментарий