Powered By Blogger

четверг, 26 октября 2017 г.

Աշխարհի ստեղծողն ու քանդողը լեզուն է

Մարդիկ շատ են խոսում, որոշները մտածում են, իսկ որոշները առանց մտածելու են խոսում: Մարդիկ իրենց խոսքով կարողանում են ստեղծել ընկերություններ, որոշները նաև ընտանիքներ: Այդ բոլորը միասին վերցված ստացվում է աշխարհ, որը մեծ դժվարությամբ է ստեղծվում, լինում է միասնականություն: Միասնականությունը և այս ամենը միասին ստեղծում են աշխարհը, որը մարդկանց կարեկիցն է, բարեկամը,հարազատը, այն կարող է օգնել նրանց, ինչու չէ նաև փրկել, հոգ տանել նրանց մասին և այնքան բաներ անել, որ եթե սկսեմ թվարկել, այլևս չեմ ավարտի:
Սակայն մարդիկ էլ կան, որ խոսում են և միայն խոսում և չեն էլ մտածում, որ իրենց խոսքով աշխարհն են քանդում, քանդում են ամեն ինչ, ու չեն էլ ափսոսում, որովհետև չեն մտածում, որ ամենը վերացնում են ու խանգարում մտածողներին: Նրանց առանց մտածված խոսելու պատճառով քանդվում են ընկերությունները, ընտանիքները և վերջապես քանդվում է ողջ աշխարհը: Խոսեք մտածելով, ոչ թե խոսեք նոր մտածեք: Ահա թե ինչը կարող է ստեղծել և վերացնել աշխարհը:

Комментариев нет:

Отправить комментарий