Powered By Blogger

среда, 25 октября 2017 г.

Ուսուցիչ, ով փոխեց մտքերս

Իմ մոտ կա մի քանի այդպիսի դեպք, օրինակ մինչև վեցերորդ դասարանը ես սիրում էի Ինֆորմատիկա, բայց երբ մենք սկսեցինք անցնել ինֆորմատիկա առարկան, ես մեղմ ասած զզվեցի այդ առարկայից ։ Բայց ես մինչև Մխիթար Սեբաստացու դպրոց գալը նույնպես սիրում էի Հայոց լեզու առարկան և միշտ մասնակցում տարբեր միջոցառումների ու դասի առաջադրանքը միշտ կատարում։
Բայց այս դպրոցում իմ սերը Հայոց լեզվի հանդեպ ավելացավ, քանի որ մենք գրում ենք տարբեր թարգմանություններ, ստեղծագործական աշխատանքներ, և թարգմանում գրաբարը, գրեթե բոլոր ուսուցիչները փոխեցին իմ Մտքերը Մխիթար Սեբաստացու Կրթական համալիրում։ Ես միշտտ կարծում էի, որ դպրոցը բանտ և դւ միշտ պետք է չսիրելով և զզվելով անես քո դասերը, բայց ես սխալվում էի, դպրոցը կարող է լինել և կրթական բարձր մակարդակով , և հաճելի դասերով, այստեղ ես հաճույքով եմ անում իմ դասերը, և ամեն օր չեմ երազում հիվանդանալ կամ վատ զգալ։ Նույն բանը նաև աշխատանքում է, Աշխատանքը և դպրոցի հաճախումը ետք է լինի մարդու համար ինչպես հոբբի, հաճելի և ցանկալի, այլ ոչ թե ուղղակի պառտադրություն։
Հեղինակ՝ Տիգրան Արշակյան
Աղբյուրը՝ տես այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий