Powered By Blogger

понедельник, 23 октября 2017 г.

Ճշմարտության գինը

Մի երեխա տանը մենակ մնալով, անզգուշորեն կոտրում է ծաղկամանը: Հայրը գաղտնի տեսախցիկով տեսնում է, թե ինչպես է երեխան կոտրում ծաղկամանը: Ցանկանում է ստուգել, թե որքանով է ճշմարտախոս երեխան: Կնոջ հետ վերադառնում է տուն և հարցնում որդուն.
-Ո՞վ է կոտրել ծաղկամանը:
-Քամին ,- պատասխանում է որդին:
-Ախ, քամին:
-Ես հավատում եմ որդուս ,-ասում է մայրը:

Հայրը պնդում է հակառակը և ասում է, որ երեխան է կոտրել ծաղկամանը: Իրար չհասկանալով, ծնողների մեջ վեճ է բռնկվում: Վեճի հետևանքով հաջորդ օրը նրանք բաժանվում են: Երեխան փորձում է շտկել իրավիճակը՝ պատմելով ճիշտը: Սակայն արդեն ուշ էր, ծնողները հրաժարվում էին լսել նրան: Ահա, թե ինչքան կարևոր է միշտ ճիշտ խոսելը, առավել ևս ծնողների հետ խոսելուց:

Комментариев нет:

Отправить комментарий