Մարդիկ շատ են խոսում, որոշները մտածում են, իսկ
որոշները առանց մտածելու են խոսում: Մարդիկ իրենց խոսքով կարողանում են ստեղծել
ընկերություններ, որոշները նաև ընտանիքներ: Այդ բոլորը միասին վերցված ստացվում է
աշխարհ, որը մեծ դժվարությամբ է ստեղծվում, լինում է միասնականություն: Միասնականությունը
և այս ամենը միասին ստեղծում են աշխարհը, որը մարդկանց կարեկիցն է,
բարեկամը,հարազատը, այն կարող է օգնել նրանց, ինչու չէ նաև փրկել, հոգ տանել նրանց
մասին և այնքան բաներ անել, որ եթե սկսեմ թվարկել, այլևս չեմ ավարտի:
Սակայն
մարդիկ էլ կան, որ խոսում են և միայն խոսում և չեն էլ մտածում, որ իրենց խոսքով
աշխարհն են քանդում, քանդում են ամեն ինչ, ու չեն էլ ափսոսում, որովհետև չեն
մտածում, որ ամենը վերացնում են ու խանգարում մտածողներին: Նրանց առանց մտածված
խոսելու պատճառով քանդվում են ընկերությունները, ընտանիքները և վերջապես քանդվում
է ողջ աշխարհը: Խոսեք մտածելով, ոչ թե խոսեք նոր մտածեք: Ահա թե ինչը կարող է
ստեղծել և վերացնել աշխարհը:
Комментариев нет:
Отправить комментарий